Քաղաքականություն

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ  ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանին պետք է Լատվիայի և ԵՄ անդամ մյուս պետությունների աջակցությունը՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիա կատարած այցի ժամանակ Rus.LSM-ին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Գործող անձինք պարզապես մի փոքր տարբեր են: Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։ 

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ, մեզ միայն Ադրբեջանի կառավարության ցանկությունն է պետք՝ խաղաղություն հաստատելու։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական այլ գործընկերների օգնությունը։

Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ մյուս անդամ երկրների արժեքները, ուստի մեզ նրանց աջակցությունն է պետք՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- ասել է Սիմոնյանը։

Նա հիշեցրել է,որ մի քանի օր առաջ Ազգային ժողովում քննարկվում էր ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։

«Կարծում եմ, որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ «այո», - եզրափակել է նա։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում