ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը նշանավորում է երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը՝ 2024 թվականի նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպմանն օժանադակելու, համատեղ իրականացումն ու ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության գործում համատեղ ջանքեր ներդնելու գործում:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը։ 

Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ ի նպաստ WCIT2024//DigiTec միջոցառման կազմակերպչական աշխատանքների, հեղինակավոր հյուրերի ներգրավման և այլ ուղղություններով, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում լրացուցիչ փորձագիտական մտքի ու ներուժի ներգրավման։ 

«Շնորհակալ ենք ԱՊՐԻ Արմենիային այս համագործակցության համար։ Փոխըմբռնման հուշագիրը նշանակալի քայլ է WCIT2024/DigiTec-ի հաջողության գործում: Ներդնելով մեր հսկայական փորձը, վստահ եմ, որ կկազմակերպենք ուշագրավ իրադարձություն, որը կզարգացնի տեխնոլոգիան և կնպաստի ոլորտի ընդլայնմանը Հայաստանում»,-ասաց WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։

«Մենք շատ ոգևորված ենք մեր ուժերը միավորելու Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և WCIT2024/DigiTec-ի հետ: Այս համագործակցությունը ընդգծում է մեր հավատարմությունն ընդհանուր նպատակին և մեր պատրաստակամությունը միասին աշխատելու՝ Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության զարգացման համար: Մեծ հաճույք է ԱՏՁՄ-ի հետ աշխատելը և նպաստելը WCIT2024/DigiTec-ի հաջողությանը»,-ասաց Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը: 

Չորս օր շարունակ WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հարթակ դառնալով ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար։ Համաժողովը կհյուրընկալի նաև մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ: 

«Շուրջ 20 տարի է, ինչ ԱՏՁՄ-ը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի քաղաքականության մշակման գործում։ Այժմ եկել է համատեղ գործելու պահը. ԱՊՐԻ Արմենիայի հետ այս համագործակցությունը և մեր ջանքերը WCIT2024/DigiTec-ի համար կհամախմբեն մեր ուժերը և ռեսուրսները՝ խթանելու տեխնոլոգիաների և ոլորտի ռազմավարական քաղաքականության կարևոր առաջընթացը մեր երկրում»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում։ Համաժողովի օրակարգը մասնակիցների լայն աշխարհագրություն է ընդգրկում՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների: Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

Հայերեն English Français Русский

Ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

Տպավորիչ է տեսնել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մանդատը չեմ վերցնի, ԱԺ չեմ գա. Ալեն Սիմոնյան

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Շողակաթում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր՝ 1 մլրդ 377 մլն 445 հազար 997 դրամ ներդրմամբ

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը