ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

«Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար սկզբունքների արժևորման վրա, և ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, այդ կապերի առավել խորացումն առավել, քան կարևոր է»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան ընդլայնվող հարաբերությունների վկայությունն են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության մասով։ Այս համատեքստում կարևորվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, արձանագրված հաջողությունները՝ շնորհակալություն հայտնելով նաև Էստոնիայի կողմից այդ ճանապարհին ցուցաբերված աջակցության համար։ 

«ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և կառավարությունը հաստատակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հանգամանալից անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։

Հայերեն Français Русский Türkçe

Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց Քուշները

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Գանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարար

Վստահությունը հետևանք է, ոչ թե խոստում. ինչպես կառուցել հաճախորդի փորձառության համակարգ

Թեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցությունները. Բաղայի

Թրամփը հայտարարել է ԻՀՊԿ-ի հետ բանակցությունների մասին՝ Իրանին կոչ անելով հանձնվել

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը, եթե այն խանգարի ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակմանը

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է F-35-ների մատակարարման վերաբերյալ խոստման կատարում

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Բաղային հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ բանակցություններում նոր միջնորդ չկա