Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Միջատներն ու սողունները սովորաբար ակտիվանում են ամռանը, ինչի հետևանքով նրանց հետ չառնչվելն ու նրանց խայթոցներից զերծ մնալը դառնում է անհնար: Սակայն ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով և ժամանակին մասնագետ-բժշկին այցելելով՝ կարելի է խուսափել մի շարք բարդություններից: Խայթոցների տեսակների, դրանից առաջացող հետևանքների և առաջարկվող լուծումների մասին՝ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս Ռուզաննա Խաչիկյանի հետ:

Բժիշկը նշեց, որ խայթոցներից առաջացած տեղային երևույթներն են ցավը, այտուցը, կարմրածությունը, քորը և այլն։ Սակայն, ըստ նրա, միջատների խայթոցը կարող է առաջացնել անգամ կյանքին վտանգ սպառնող երևույթներ, շոկ, շնչահեղձումներ և այլն: 

Մասնագետը ցանկացած տիպի  խայթոցի դեպքում խորհուրդ տվեց հոսող ջրով առաջնայինը լվանալ խայթոցի տեղը, դնել սառը թրջոց կամ սառույցի կտոր, օգտագործել հատուկ սառեցնող, հանգստացնող և հակաալերգիկ դեղամիջոցներ։ 

«Եթե քորը և այտուցը չեն անցնում առաջիկա ժամերի ընթացքում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի: Իսկ ալերգիկ երևույթների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ կյանքին սպառնացող խնդիրներից խուսափելու համար»,-նշեց բժիշկը։

Կան արդյո՞ք Հայաստանում միջատներ, որոնց խայթոցը շատ թունավոր է և կարող է մահացու լինել: Ինչպես հասկանալ արդյո՞ք ալերգիկ դրսևորումները և նմանատիպ ռեակցիաները առաջացել է խայթոցից։ Ի՞նչ անել մոծակի խայթոցների դեպքում: Ինչպե՞ս պաշտպանվել, և առաջինը ի՞նչ անել օձի և կարիճի խայթոցների պարագայում:

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 

 

 

Հայերեն

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները