Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/22/jLrYLP80XQlqWBeK5ogjkPdF7dDLQL686izGUmbp.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի կողմից հերթական ապատեղեկատվության տարածման մասին:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից նման կեղծ լուրեր հաճախ են տարածվում: Հունիսի 22-ի ընթացքում սա երկրորդ նույնաբովանդակ ապատեղեկատվությունն էր: