Մշակույթ

Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար

1 րոպեի ընթերցում

Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյի հնագիտական այգում  գտնվող Ceii-ի տան պատին ALI բառը փորագրելուց  հետո։ Տղամարդը ստիպված կլինի վճարել՝ վնասը վերականգնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է   Euronews-ը՝ նշելով, որ միջադեպի մասին զեկուցվել է, որից հետո իրավախախտը բերման է ենթարկվել։ 

Ըստ աղբյուրի՝ նա ստիպված կլինի փոխհատուցել ճարտարապետական ​​հուշարձանին հասցված վնասը։ Վնասի ստույգ չափը կհայտարարվի տեխնիկական փորձաքննությունից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում