Քաղաքականություն

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը որակել է խիզախ որոշում

1 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը որակել է խիզախ որոշում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լիգայի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դա խիզախ որոշում է, որն արտացոլում է բարեկամ երկրի դիրքորոշումը՝ դեպի պատմության ճշմարտացի կողմ:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական խոսնակ Ջամալ Ռուշդին ասել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչողների թվի ավելացումն արտացոլում է միջազգային հանրության աճող համոզմունքը՝ օկուպացիայի շարունակելու անհնարինության վերաբերյալ: Նա նշել է, որ ճանաչումը կարևոր քայլ է 1967թ. հունիսի 4-ի սահմաններով Պաղեստինի Պետության մարմնավորման ուղղությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում