ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից hրադադարի խախտման վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սուտ է որակում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հայկական կողմից hրադադարի խախտման վերաբերյալ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ: