Վարչապետ

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենին է փոխանցել  ՀՀ վարչապետ Փաշինյանի ուղերձը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենին է փոխանցել  ՀՀ վարչապետ Փաշինյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացուցչության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած անձնական ջանքերի համար։

Նշվում է, որ դեսպան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ Հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, փոխանցել իր ողջույնի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում