Պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել Չինաստանի հետ առկա համագործակցությունը. Հակոբ Արշակյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ:

«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ասել է Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացման համար:

ԱԺ նախագահի տեղակալը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաեւ մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Հայաստանը եւ Չինաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ակտիվ մասնակիցներ են եւ համագործակցում են նաեւ այդ ձեւաչափով: Հայաստանն իր մասնակցությունն է ունենում Ասիայում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի ստեղծման գործում եւ պատրաստ է ակտիվ համագործակցել չինական կողմի հետ մշակութային հուշարձանների պահպանության հարցում:

Երկուստեք ընդգծվել է հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցությունը, որի ծավալները հետեւողականորեն զարգանում են մեծ տեմպերով: 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են աննախադեպ ցուցանիշներ: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է:

Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի եւ Կապսի ջրամբարի շինարարությունը: Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, որը ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է եւ լավագույնս կարող է շաղկապվել չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ: Հայկական կողմը հետաքրքրված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի մասնակցությամբ նախագծերով:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը հանգամանալից ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն:

Հանդիպմանը կարեւորվել են համագործակցության լայն շրջանակի պահպանումը, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը:

 

 

Հայերեն Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով