Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, 44-ը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, 44-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում Դիարբեքիրի Չընար շրջանի և Մարդինի Մազըդաղը շրջանի միջև ընկած հատվածում անտառային հրդեհ է բռնկվել և տարածվել դեպի հարակից բնակավայրեր։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը։  

Հրդեհի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ 

Հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել է 44 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում