Քաղաքականություն

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Աստանայում

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Աստանայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։ Նիստը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի խոսքերին։

«Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախորդ օրը»,- հայտնել է ղազախ պաշտոնյան։  

Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունիսի 21-ին կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նիստին չի մասնակցել։ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին, վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ 

Հունիսի 21-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանից դիմում չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում