ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը․ Թասմաղամբետով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել է, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը, իսկ վերջինիս պարտավորությունները Երևանի հանդեպ մնում են անփոփոխ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ 

«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշումը»,- ասել է նա։

Իմանղալի Թասմաղամբետովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կհստակեցնի կազմակերպությունում իր կարգավիճակը։ 

«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ամեն դեպքում կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ»,- ասել է նա։ 

Հայերեն العربية Español Русский Türkçe