Աշխարհ

Սիրիլ Ռամաֆոսան երկրորդ անգամ ստանձնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Սիրիլ Ռամաֆոսան երկրորդ անգամ ստանձնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիլ Ռամաֆոսան, որը վերընտրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնում, հունիսի 19-ին երդում է տվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նախագահը բարձրաձայն ընթերցել է պաշտոնակալման երդումը` խոստանալով լինել Սահմանադրության երաշխավորը և միշտ առաջ մղել այն, ինչը կարող է օգուտ բերել Հարավաֆրիկյան Հանրապետությանը և ընդդիմանալ նրան, ինչը կարող է վնաս հասցնել հանրապետությանը:

Արարողությանը ներկա են եղել հյուրեր Հարավաֆրիկյան Հանրապետությունից և այլ երկրներից, խորհրդարանի անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, արհմիությունների, բիզնեսի և քաղաքացիական կազմակերպությունների ղեկավարներ։

Ռամաֆոսայի երդմնակալությանն այցելել են 18 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 3 պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներ և 9 պատվիրակությունների ղեկավարներ:

Հունիսին ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի ստորին պալատի (Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային վեհաժողով) պատգամավորները երկրի նախագահի պաշտոնում վերընտրել էին Ռամաֆոսային։ Նրա օգտին քվեարկությանը մասնակցած 339 պատգամավորից քվեարկել էր 283-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում