ՀՀ պատվիրակությունը Գերմանիայի բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ԳԴՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը քննարկել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունը:

Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Ֆրեդերիկե Հեթթինգերի և «Էներգիայի հետազոտություն» ծրագրի ղեկավար Ռոբերտ Շմիդթի հետ հանդիպմանը քննարկվել է, մասնավորապես, համալսարանի կառուցվածքի և կառավարման մոդելի հիման վրա «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել Հայաստանի ոլորտային բուհերի հետ համատեղ վերապատրաստման և հետազոտական ծրագրերի, ինչպես նաև կարճատև և երկարատև միջբուհական համատեղ նախագծերի մշակման և իրականացման հնարավորությունները:  

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև շրջայց է ունեցել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանում, այցելել տեխնոլոգիական կենտրոն, ուսումնասիրել բիզնեսի հետ համագործակցության մյունխենյան փորձը, ինչպես նաև հանդիպել տեղի հայ ուսանողների հետ, ծանոթացել նրանց փորձառությանը: Քննարկվել է նաև վերջիններիս՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրում ներգրավելու հնարավորությունը՝ ՀՀ բուհերի սովորողների հետ փորձի փոխանակման նպատակով:

Բունդեսվեհրի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Կառլ Հայնց Ռենների հետ հանդիպմանը հայկական կողմը քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի սպայական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են Բունդեսվեհրի համալսարանի կրթական ծրագրերն ու առանձնահատկությունները, որից հետո կազմակերպվել է շրջայց կամպուսում:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սպայական և քաղաքացիական կրթության համադրման այս օրինակն ու փորձը ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման համատեքստում կարող են ուսանելի լինել: Կողմերը քննարկել են նաև կադրերի պատրաստման, վերապատրաստման,  Հայաստան-Գերմանիա համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն