Շոլցը մտադիր է խստացնել Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դաշնային կառավարության և Գերմանիայի արևելյան երկրամասերի վարչապետների միջև լիակատար միասնություն է տեսնում անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ն գրում է, որ այդ երկրամասերի վեց կառավարությունների ղեկավարների հետ հունիսի 18-ին Վիտենբերգում կայացած հանդիպումից հետո Շոլցը հայտարարել է, որ անցյալ տարի «հեռուն գնացող որոշումներ» են ընդունվել, որոնք առաջիկայում ուժի մեջ կմտնեն։ 

«Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի այս միտումը պահպանվի», - ասել է դաշնային կանցլերը՝ նկատի ունենալով Գերմանիայում միգրանտների թվի նվազման միտումը։ 

Սաքսոնիա-Անհալթի երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆը, որը ներկայում գլխավորում է Գերմանիայի արևելյան երկրամասերի կառավարությունների ղեկավարների խորհրդաժողովը, լիովին հաստատել է հաջող բանակցությունների վերաբերյալ կանցլերի խոսքերը։ Նա ասել է, որ անցյալ շաբաթ Վոլմիրշտեդտ քաղաքում դանակով հարձակումը ցույց է տվել, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել արտաքսման գործելակերպի կիրառման ուղղությամբ: Ներկայում մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, նշել է Հազելոֆը: 

Հունիսի 15-ին Գերմանիայի ոստիկանությունը կրակել-սպանել էր աֆղանստանցի 27-ամյա մի տղամարդու, որը սպանել էր իր հայրենակցին, այնուհետև վիրավորել 3 անձի, որոնք մասնավոր տան բակում դիտում էին Եվրո 2024 ֆուտբոլային մրցաշարի բացման խաղը։ Դանակով զինված տղամարդը նաև հարձակվել էր դեպքի վայր կանչված ոստիկանների վրա։

Հայերեն Русский

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը