ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպանների, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռիչարդ Վերման գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ մթնոլորտում։  

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում։ Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան՝ընդգծելով, որ հենց սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան:  

Հայերեն English فارسی Français Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական