ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանների, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռիչարդ Վերման գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ մթնոլորտում։
«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում։ Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան՝ընդգծելով, որ հենց սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան:
A warm and productive meeting with likeminded fellow diplomats and Armenian officials to discuss Armenia’s growing role in the global arena. Together, we are committed to promoting regional stability and security. Here’s to a future of continued partnership and shared prosperity! pic.twitter.com/H85gorLARz
— Richard R. Verma (@DepSecStateMR) June 18, 2024