Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում  մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։   

Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝  2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները, և 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով։

Ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման Արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղում  գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետևանքով առաջացել է Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետևանքները Լոռու և Տավուշի մարզերում։

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնում է հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Ունենալով գլխավոր գրասենյակ Բրյուսելում և դաշտային գրասենյակների գլոբալ ցանցով, Եվրոպական միությունը օգնություն է տրամադրում առավել խոցելի մարդկանց՝ հումանիտար կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միությունը ստորագրել է 8 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցության պատվիրակման համաձայնագիրը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հետ՝ աջակցելու Ֆեդերացիայի աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամին (DREF): Հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են՝ արձագանքելու «փոքր մասշտաբի» աղետներին, որոնք չեն առաջացնում պաշտոնական միջազգային բողոքարկում:

Աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամը ստեղծվել է 1979 թվականին և աջակցվում է դոնորների ներդրումներով: Ամեն անգամ, երբ ազգային Կարմիր Խաչի կամ Կարմիր մահիկի ընկերությունը կարիք ունեն անհապաղ ֆինանսական աջակցության՝ աղետին արձագանքելու համար, այն կարող է միջոցներ խնդրել DREF Հիմնադրամից։ Փոքր մասշտաբի աղետների դեպքում ԿԽՄԿ-ն դրամաշնորհներ է հատկացնում Հիմնադրամից, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: ԿԽՄԿ-ի և ECHO-ի միջև պատվիրակման համաձայնագիրը վերջինիս հնարավորություն է տալիս մինչև 8 միլիոն եվրո ընդհանուր գումարով համալրել DREF հիմնադրամի համաձայնեցված գործողությունների համար (որը համապատասխանում է իր մարդասիրական մանդատի շրջանակներում)։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի