ՀՀ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները:

EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառայության՝ կազմակերպությանն անդամակցելու հայտն ընդունվել է միաձայն:

Կառույցին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ, որոնք ստեղծել են լավագույն փորձի փոխանակման լայն ցանց:

EuroPris-ին անդամակցությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը կտա մի շարք առավելություններ, ներառյալ՝ Եվրոպական համայնքի բանտային մասնագետների և ղեկավարների շրջանում միջազգային կապեր հաստատելու հնարավորություններ, EPIS (Եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS (գիտելիքների կառավարման համակարգ) առանցքային ռեսուրսների տվյալների բազաների հասանելիություն, բանտային համապատասխան թեմաների վերաբերյալ փորձագիտական խմբերում ակտիվ մասնակցություն:

Հայերեն Español Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին