Իրավունք

Կայացել է փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդման թեմայով պանելային քննարկում

3 րոպեի ընթերցում

Կայացել է փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդման թեմայով պանելային քննարկում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, կարևորելով ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար անձամբ է այցեր իրականացնում և ծանոթանում առկա խնդիրներին, որոնք բազմաթիվ են։

«Պետք է արձանագրեմ, որ տարբեր պատճառներով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ, և այդ խնդիրները հաճախ չեն արժանանում բավարար ուշադրության։ Առկա են թարգմանությունների ապահովման հետ կապված խնդիրներ, կացարանային ոչ բավարար պայմաններ և այլն»,- ընդգծել է Պաշտպանը։

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանն այս համատեքստում անդրադարձել է կացարանի, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրներին, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։

Քննարկման շրջանակներում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կարևոր է համապատասխան փորձագիտական աջակցությունը ծրագրերի նախագծման հարցում։ Առանցքային է նաև քննարկումների  գործընթացում բռնի տեղահանված անձանց ներգրավումն ու նրանց լսված լինելն ապահովելը։

Նշվում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում փախստականների պաշտպանությանը վերաբերելի օրենսդրական դաշտն ու քաղաքականությունը, ոլորտում առկա մարտահրավերները, փախստականների ինտեգրման հետ կապված խնդիրները և խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև։

Պանելային քննարկումը, որին մասնակցել են Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, գրասենյակի Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը, պետական իրավասու մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Հայաստան

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Ասիա

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Իրավունք

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում