ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշվում է.
«Մեր շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել Հայաստան-Իսլանդիա բարեկամական հարաբերությունները և ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցության օրակարգը»։
Congratulations & best wishes to Government & people of #Iceland on National Day!
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) June 17, 2024
We are keen to further strengthen friendly 🇦🇲-🇮🇸 relations & enlarge agenda of mutually beneficial cooperation in bilateral & multilateral formats. pic.twitter.com/GAesFqR0yJ