Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջ աշխարհում տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց արյունատվության շնորհիվ հարյուրավոր կյանքեր են փրկվում։ Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ, և այսօր առանց արյան պաշարների անհնար է պատկերացնել բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքը։ Մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Սակայն շատ կարևոր է, որ ցանկացած մարդ գիտակցի՝ արյան կարիք կա մշտապես։ Այս կարևոր առաքելությունից ելնելով է, որ հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ զրուցել ենք արյան բանկ ունենալու և դոնորության կարևորության և արյունատվության շուրջ ձևավորված մի շարք միֆերի մասին։

Մասնագետն ընդգծեց, որ շատերը վախենում են արյան դոնոր դառնալուց, բայց կարևոր է իմանալ, որ արյուն նվիրելն ինչքան որ օգտակար է բուժառուի համար, այնքան էլ կարևոր է դոնորի համար:

«Բայց ամենակարևոր և դրական կողմերից է գիտակցելը, որ դու մի քանի մարդու՝ հատկապես երեխայի, կյանք ես փրկել։ Նշեմ, որ արյունատվության ընթացքում վերցրած արյան չափն այնքան է, որը ոչ մի ազդեցություն չի թողնում դոնորի վրա, քանի որ օրգանիզմն ունի բավականաչափ պահեստավորված արյուն, որը շատ արագ լրացնում է այդ չափը և մարդն ընդհանրապես դրա կորուստը չի զգում»,-ասաց Անդրանիկ Շամիլյանը։

Խոսելով դոնորության կարևորության մասին, բժիշկն ընդգծեց՝ մի շարք հիվանդություններով, դժբախտ պատահարներով և պատերազմներով պայմանավորված՝ բուժհաստատություններում մշտապես արյան կարիք կա, ինչից ելնելով նա հորդորեց քաղաքացիներին չսպասել խիստ անհրաժեշտության, այլ մշտապես կամ գոնե տարին մեկ անգամ հանձնել արյուն։ Ըստ նրա՝ դա կնպաստի, որպեսզի արյան պաշարները և՛ մշտապես թարմացվեն, և՛ լինեն բավարար։ 

Մասնագետը նշեց, որ չնայած դոնորության կարևորությանը՝ ոչ բոլորն են կարող արյան դոնոր դառնալ։ Արյուն հանձնելու համար հստակ ցուցումներ կան։

Ովքե՞ր կարող են դառնալ դոնոր, ի՞նչ ստանդարտների պետք է համապատասխանել ու ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել մինչ այդ: Որո՞նք են առավել շատ պահանջվող արյան խմբերը: 

Այս հարցերի պատասխանները, ինչպես նաև հստակ ցուցումները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

 

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

Հայերեն

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին