ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Իտալիան մրցեց Ալբանիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դորտմունդում կայացած խաղի մեկնարկից 23 վայրկյան անց Ալբանիան առաջ անցավ հաշվի մեջ: Դարպասի վերին անկյունը գրավեց Բայրամին: Սա Եվրոպայի առաջնություններում ամենաարագ գոլն էր: Իտալիան հաշվի հավասարությունը վերականգնեց 10-րդ րոպեին` Բաստոնին գրավեց մրցակցի դարպասը: Իտալիայից ևս 5 րոպե պահանջվեց արդեն հաշվի մեջ առաջ անցնելու համար: 15-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Բարելան:
Երկրորդ կեսում Իտալիան տիրում էր նախաձեռնությանը, իսկ Ալբանիան շեշտը դրել էր հակագրոհների վրա: Սակայն երկու հավաքականներից և ոչ մեկ չիրացրեց իր պահը:
Իտալիա-Ալբանիա` 2:1:
Այժմ B խմբի առաջատարները 3-ական միավորով Իտալիան և Իսպանիան են:
Երկրորդ տուրում Իտալիան հունիսի 20-ին կմրցի Իսպանիայի հետ, իսկ Խորվաթիան հունիսի 19-ին կխաղա Ալբանիայի դեմ: