Եվրոպա

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Եվրոպան կվճարի դրա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։ 

Մարկ Ռյուտեն, ըստ Reuters-ի, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, ավելացնի պաշտպանական արտադրությունը և ավելի մեծ ծախսեր ստանձնի Ուկրաինային օգնելու համար։

«Ուկրաինայի հարցում մեզ հարկավոր է, որ ԱՄՆ-ն նույնպես ներգրավված մնա», - ասել է Ռյուտեն։

«Եթե (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) ​​Թրամփի այս նոր վարչակազմը պատրաստ է շարունակել մատակարարումներն Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերության բազայից, ապա հաշիվը կվճարեն եվրոպացիները, ես լիովին համոզված եմ դրանում. մենք պետք է պատրաստ լինենք դա անել», - հավելել է նա։

Ռյուտեն նաև կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային և թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում