Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավորն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ն սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Fastex-ից։

ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականներին այս տարի հյուրընկալում է Գերմանիան։ Խաղերը մեկնարկում են Գերմանիա-Շոտլանդիա հավաքականների հանդիպումով, որը տեղի կունենա այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Առաջնությանը մրցելու են 24 թիմեր, որոնցից Վրաստանը միակ թիմն է, որն առաջին անգամ հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում Գերմանիայի 10 քաղաքներում։

 Ի դեպ, Գերմանիայի հավաքականն այս տարվա մրցաշարի ֆավորիտներից է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Անգլիայի թիմերի շարքում։ Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է, որը նախորդ առաջնությանը եզրափակչում հաղթել է Անգլիայի հավաքականին։ 

 

Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով  Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Հայերեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի հաղթողը Երևանից է

Ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել համաժողովին

Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար