Եվրոպա

Իտալիայի խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով 11 պատգամավորի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Իտալիայի խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով 11 պատգամավորի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի խորհրդարանի 11 պատգամավորի ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իտալական il Giornale պարբերականը։

Պատգամավորների աշխատանքի կասեցումը կտևի 2-ից մինչև 15 օր։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել տարբեր կուսակցությունների պատգամավորների միջև՝ ինքնավարության վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, երբ ընդդիմությունը բողոք է հայտնել իշխող մեծամասնությանը։

Արդյունքում «Շարժում» կուսակցության պատգամավորին բուժօգնություն է ցուցաբերվել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում