Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի Էլ Յերո կղզու ափերի մոտ առնվազն 152 միգրանտ է փրկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին X-ում հայտնել է Իսպանիայի ծովային անվտանգության և փրկարարական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ մարդիկ գտնվել են փոքր նավի վրա։ Միգրանտներին տեղափոխել են ափ։ Փրկվածների թվում է 130 տղամարդ և 22 կին։ Հաղորդվում է մեկ զոհի մասին։
EFE գործակալության փոխանցմամբ՝ ափ հասնելուց հետո միգրանտները հայտնել են, որ 15 օր առաջ մեկնել են Գամբիայից։
Ըստ իսպանական աղբյուրների՝ նավում ընդհանուր առմամբ եղել է 153 մարդ, որոնցից 152-ը ողջ են մնացել։
Կարդացեք հոդվածը` Русский