Միացյալ Նահանգներ

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

1 րոպեի ընթերցում

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումները, թե իբր իրանական պատասխան հարվածների ընթացքում Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազայում վնասվել են ամերիկյան կործանիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով News Nation-ը։ 

«Ոչ մի վնասվածք չի եղել։ Հորդանանում ԱՄՆ ռազմաօդային բազային հասցված վնասների մասին հաղորդումներում բացարձակապես ոչ մի ճշմարտություն չկա», - ասել է Թրամփը News Nation-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով բազայի ուղղությամբ իրանական հարվածների վերաբերյալ հարցին։ 

Ավելի վաղ CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ գիշերվա ընթացքում իրականացված իրանական հարվածներից հետո Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ռազմաօդային բազայում, ըստ տեղեկությունների, վնասվել են ԱՄՆ ռազմական մի քանի ինքնաթիռներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում