ԱՄՆ Պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությոնը հաղորդում է, որ Վերման կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին։»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պետքարտուղարի առաջին տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։

Բացի այդ, պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 

 

Հայերեն English Русский Türkçe 中文

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ

Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում

ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել