ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպում է ունեցել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է դեսպան Դըկոտինյիի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Մտքերի փոխանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ՝ սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ»,- նշել է դեսպանն իր գրառման մեջ։