Փաշինյանը չբացառեց ՀԱՊԿ–ի հետ կապված իրավիճակի փոփոխությունը, եթե Բելառուսը դուրս գա կառույցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում իրավիճակի փոփոխությունը, եթե Բելառուսը դուրս գա կառույցից կամ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն խնդրի հայ ժողովրդից:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց խորհրդարանի ամբիոնից  ունեցած ելույթում: 

«ՀԱՊԿ–ի հետ կապված կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառվել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ–ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության կամ բացատրության այնպիսի խոսքեր ասի, որոնք Հայաստանի ժողովրդի համար կլինեն ընդունելի»,–ասաց Փաշինյանը: 

Ավելի վաղ վարչապետը հիշեցրել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը հայտարարել է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Վարչապետն ասել է,  դրանից հետո ինքը չի պատրաստվում ՀԱՊԿ ֆորմատում նրա հետ հարց քննարկել: Փաշինյանը նաև նշել էր, որ ինքը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ 

 

Հայերեն English Français Русский 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը