Բանակ

Զոհված զինծառայողների լուսանկարներն ու կենսագրականները կհրապարակվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում

2 րոպեի ընթերցում

Զոհված զինծառայողների լուսանկարներն ու կենսագրականները կհրապարակվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում  կհրապարակվեն 2008 թվականից ի վեր հայրենիքի պաշտպանության համար զոհված շուրջ 4,300 զինծառայողների լուսանկարներն ու անձնական պատմությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց  հիմնադրամի hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման այդ նախագիծն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և երախտագիտության։

«Այս նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։  Նախագիծը ենթադրում է շուրջ 4,300 զոհերի անվանական հրապարակում ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ լուսանկարի և անձնական պատմության հետ միասին»,- նշեց Գալստյանը՝ մանրամասնելով, որ նախագծի մեկնարկն արդեն տրված է։

Ըստ ժամանակացույցի՝ 2025 թվականի տարեսկզբին հիմնադրամի կայքում հրապարակված կլինեն զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ կենսագրականները։ 

Նրա խոսքով՝ ներկայում քննարկվում է նաև զոհված զինծառայողների լուսանկարներն ու կենսագրականները գրքի տեսքով հրապարակելու տարբերակը։

Գալստյանը հայտնեց նաև, որ հիմնադրամը մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը, որը նպատակ ունի երախտագիտություն հայտնել Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու, ով յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից կատարում է պարտադիր դրոշմանիշային վճար, ինչի շնորհիվ ձևավորվում է ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական միջոցների զգալի մասը։

 

 

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում