Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,–ասաց նախարարը՝ շեշտելով, որ տասնամյակներ շարունակ անուշադրության մատնված ճանապարհները, ջրագծերը, դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, անվտանգային ենթակառուցվածքներն արագ վերականգնման կարիք ունեն:

Անհրաժեշտ է ապահովել երկրի «արյունատար անոթների»,  կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որը հնարավորություն կստեղծի մարդկանց և ընկերությունների համար ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ և ճկուն տնտեսական գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն և մրցունակություն, որպեսզի մարդկանց համար հնարավոր լինի ապահովել հարմարավետ պայմաններ և այդկերպ բարձրացնել նաև կյանքի որակը:

«Անհրաժեշտ են տրանսպորտային այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք արդյունավետ կիրագործեն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կբարձրացնեն Հայաստանի կարևորությունը: Ավելի լայն համատեքստում՝ այսպիսով Հայաստանն իր ներդրումը կունենա Հարավային Կովկասի դերի բարձրացմանը՝ որպես գլոբալ լոգիստիկ շղթաների կարևոր միջանցք»,–ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ բյուջեի դեֆիցիտն ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին:

«Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների ու տնտեսավարողների խնայողություններն են ուղղվում վերոնշյալ ենթակառուցվածքների զարգացմանը: Խնայողություններն ամենաարդյունավետ միջոցն են երկրի տնտեսական զարգացման համար»,-հավելեց նա:

Հայերեն

Լիտվան առաջարկներ է ուղարկել Վաշինգտոնին ամերիկյան ռազմակայանի տեղակայման վերաբերյալ

Պապիկյանն ու Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել գրեթե 50 ռուսական բանկի նկատմամբ

ԶՊՄԿ-ն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է CaseKey ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն տալով բացահայտել ՀՀ արդյունաբերությունը

«Նաիրի» ԲԿ-ում բացվեց ժամանակակից բժշկության առաջադեմ լուծումներով հագեցած Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոն

Իրաքն արգելափակել է Telegram-ը՝ Հորդանանի նմանատիպ քայլից հետո

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Բարսելոնայում ոստիկանությունը ցրել է բնակարանային ճգնաժամի դեմ բողոքողների ճամբարը

Նույնակացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում 6 հիմնական ապրանքախմբի համար․ ՊԵԿ