ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -16/11/26
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.1 դրամով և կազմել 360.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.7 դրամով և կազմել 396.7 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0234 դրամով և կազմել 4.3693 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.46 դրամով և կազմել 475.35 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 227 դրամով և կազմել 45089 դրամ: Արծաթի գինը նվազել է 10.36 դրամով և կազմել 579.94 դրամ: