Տարածաշրջանային

Ալի Խամենեի. «Իրանը եւ Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ նրանց միջեւ հարաբերությունները հայտնվեն ուրիշների ազդեցության ներքոե

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ նրանց միջեւ հարաբերությունները հայտնվեն ուրիշների, մասնավորապես, ամերիկացիների ազդեցության ներքո: Այդ մասին Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպմանը: «Մենք վստահ ենք, որ գոյություն ունեցող բոլոր հարցերը, այդ թվում՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակին վերաբերող հարցը, կարող են հաջողությամբ լուծվելե,-ընդգծել է Իրանի ղեկավարը: Նա գոհունակություն է հայտնել իրանա-ադրբեջանական կապերի ներկա կացության առթիվ եւ նշել է դրանք զարգացնելու անհրաժեշտությունը: «Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները զարգանում են արագացված տեմպերով, եւ ոչինչ չի կարող դրան խանգարելե,-իր կողմից հայտարարել է Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահը Իրանում է գտնվում պաշտոնական այցով: Նախօրյակին նա բանակցություններ է անցկացրել Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամիի հետ, այսօր կայացել է նրա հանդիպումը Իրանի խորհրդարանի նախագահ Գոլյամալի Հադադ Ադելի հետ: Այցի վերջին օրը ծրագրված է երկու երկրների միջեւ համագործակցության մասին փաստաթղթերի փաթեթի ստորագրում եւ Իլհամ Ալիեւի գլխավորած ադրբեջանական կառավարական պատվիրակության ուղեւորությունը Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի վարչական կենտրոն՝ Թավրիզ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում