Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդելի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդելի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։

Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլ տա։ Այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդելի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդելի քաղաքապետ իր ծննդավայր վերադառնալու առթիվ։

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները

ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին

Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է

Մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ ՆԳ նախարար

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Ջրանցքն ընկած քաղաքացին դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց․ այլ քաղաքացիներ չեն տուժել

Ձկնամթերքի շուկայում, «Ջերմուկ»-ի արտադրությունում որևէ խախտում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ ղեկավար

Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBank

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա