Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատար է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) առաջատար է Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում և Կիպրոսում անցկացված Եվրախորհրդարանի ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրներում անցկացված էքզիթ փոլերի արդյունքները։

Ըստ կանխատեսումների՝ ԵԺԿ-ն, որը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից, կստանա 181 տեղ։

Սոցիալ-դեմոկրատները կզբաղեցնեն երկրորդ տեղը՝ ստանալով 135 մանդատ։ ALDE լիբերալ-կենտրոնամետ միավորումը կստանա 82 մանդատ։ Աջ պահպանողական «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ECR) կուսակցությունը կստանա 71 մանդատ։ Ծայրահեղ աջ «Ինքնություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ ID Party-ն, կամրապնդի իր դիրքերը՝ ստանալով 62 մանդատ։ Ամենամեծ կորուստները կկրեն «կանաչները»։

Աջ կենտրոնամետ Քրիստոնեական-դեմոկրատական ​​միությունը, որին անդամակցում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, առաջատար դիրքեր է՝ զբաղեցրել Գերմանիայում՝ ԵՄ-ի ամենաբնակեցված երկրում, գրեթե 30 %-ով առաջ անցնելով կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, որը ստացել է ձայների ընդամենը 14 %-ը՝ զիջելով նույնիսկ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։ Ըստ էքզիթ փոլերի տվյալների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 16,5 %-ը (2019-ի 11 %-ի համեմատ)։

Ըստ կանխատեսումների՝ Գերմանիայի իշխող կոալիցիայում ընդգրկված երեք կուսակցությունների ընդհանուր արդյունքը հազիվ գերազանցել է 30 %-ը։

Գերմանիայում «Կանաչների» կուսակցությունը նախկին 20 %-ի փոխարեն կհավաքի 12 %, իսկ Ֆրանսիայում և ԵՄ մի քանի այլ երկրներում «կանաչների» կորուստներն է՛լ ավելի մեծ կլինեն: Նրանց պարտությունը կարող է ազդել կլիմայի փոփոխության դեմ պայքարում ԵՄ ընդհանուր քաղաքականության վրա։

Իտալիայում, ըստ The Associated Press-ի, վարչապետ Ջորջիա Մելոնիի ծայրահեղ աջ կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ ամրապնդելով իր դիրքերը։ Նրա «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը հաստատել է երկրում ամենամեծ աջակցությունն ունեցող կուսակցության իր կարգավիճակը՝ նույնիսկ բարելավելով արդյունքը և 2022 թ․ համընդհանուր ընտրություններում հավաքած 26 %-ի փոխարեն ստանալով 28 %:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը հավաքել է ձայների 15,2 %-ը՝ զիջելով «Ազգային ճակատ»-ին, որն, ըստ կանխատեսումների, ստացել է ձայների 31,5 %-ը։ Այս արդյունքներով պայմանավորված՝ Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ