Միջազգային

Մակրոնը Ազգային ժողովի նոր ընտրություններ է նշանակել՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտության պատճառով

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Ազգային ժողովի նոր ընտրություններ է նշանակել՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտություն է կրել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Ես որոշել եմ ձեզ վերադարձնել խորհրդարանական ապագայի ընտրությունը քվեարկության միջոցով։ Հետևաբար, ես ցրում եմ Ազգային ժողովը», - հունիսի 9-ին Ելիսեյան պալատից հայտարարել է Մակրոնը՝ դիմելով ժողովրդին։

Նա հավելել է, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։

Ֆրանսիայի նախագահի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը ձայների մեծամասնությամբ առաջ է անցել Եվրախորհրդարանի ընտրություններում՝ պարտության մատնելով Մակրոնի կենտրոնամետ կուսակցությանը։

Ըստ նախնական տվյալների՝ «Ազգային ճակատ»-ը ստացել է ձայների 31,5 %-ը, ինչը երկու անգամ գերազանցում է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությանը, որը հավաքել է ձայների 15,2 %-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում