Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունն ուշացնելու համար, ինչպես նաև հայտարարել է 225 միլիոն ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

ԱՄՆ նախագահն Ուկրաինայի ժողովրդից ներողություն է խնդրել, քանի որ նրանք չգիտեին՝ արդյոք կշարունակեն օգնություն ստանալ Վաշինգտոնից։ Բանն այն է, որ Կոնգրեսի կողմից Ուկրաինային 61 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի հաստատումը տևել էր 6 ամիս։

Միևնույն ժամանակ Բայդենը վերահաստատել է, որ ամերիկացի ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի կողքին երկարաժամկետ հեռանկարում։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին Բայդենի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ օրենսդիրներին՝ աջակցության փաթեթն, ի վերջո, հաստատելու համար՝ նշելով, որ դա թույլ է տվել կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը։

Զելենսկին նաև կոչ է արել, որ ԱՄՆ-ն ավելացնի աջակցությունն իր երկրին, մինչ ուկրաինացիները փորձում են հետ մղել ռուսական ուժերի հարձակումը․ նա զուգահեռներ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի հետ։

«Շատ կարևոր է, որ այս միասնության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ողջ ամերիկացի ժողովուրդը մնա Ուկրաինայի հետ այնպես, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր։ Ինչպես ԱՄՆ-ն օգնեց փրկել մարդկային կյանքեր, փրկել Եվրոպան: Եվ մենք հույս ունենք, որ դուք կշարունակեք ձեր աջակցությունը և ուս ուսի տված կկանգնեք մեր կողքին», - ասել է Զելենսկին:

Երկու ղեկավարները Ֆրանսիայում են, որտեղ հունիսի 6-ին այլ ղեկավարների հետ միասին մասնակցում էին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի միջոցառումներին։

Հայերեն English

Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռները

AI դասարաններ՝ ավագ դպրոցներում. 10-րդ դասարանցիների համար մեկնարկել է «ԱԲ սերունդ» ծրագրի ընդունելությունը

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1800-ը

Փրկարարները հեռացրել են ընկած ծառերը՝ վերականգնելով երթևեկությունը

«Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է խորհրդարանում քննարկման դնել Ռուսաստանի սահմանափակումներից տուժած գյուղատնտեսների խնդիրները

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում իսրայելցի երկու զինվորի զոհվելու մասին

Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

ՊԵԿ-ը նոր տվյալներ է ներկայացրել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի վերաբերյալ

Օվերչուկը հայտարարել է ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ցուցանիշի կտրուկ անկման մասին