Տարածաշրջանային

Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում չճշտված հիվանդությունից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Iran International (Iranintl) լրատվականը, այս մասին հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները:

Նա նախկինում ծառայել է որպես «Ղուդս»-ի՝ Իմամ Ալիի հատուկ ստորաբաժանումների հրամանատարի տեղակալ և եղել է դիմադրության ճակատի գլխավոր հրամանատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում