Տարածաշրջանային

Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն

2 րոպեի ընթերցում

Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ նրան բողոքի նոտա ներկայացնելու Պեկինի այն դիրքորոշման համար, որը վերաբերում է Պարսից ծոցում Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիճելի տարածքներ համարվող երեք կղզիների պատկանելությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը:

Վիճելի երեք կղզիների մասին հիշատակվել է ՉԺՀ-ի և ԱՄԷ-ի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Արաբական Միացյալ էմիրությունների նախագահի Պեկին կատարած այցելության արդյունքներով:

Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարի օգնական և Պարսից ծոցի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը հիշեցրել է Իրանի և Չինաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները՝ ընդգծելով երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի առաջնահերթությունը որպես միջազգային հարաբերությունների հայտնի և հիմնարար սկզբունք։

ԱլիԲեկը հայտնել է, որ, հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական համագործակցությունը, ակնկալվում է, որ այս հարցում Չինաստանի կառավարությունը կշտկի իր դիրքորոշումը։

Չինաստանը համատեղ հայտարարության մեջ աջակցություն էր հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին՝ միջազգային իրավունքին համապատասխան երկկողմ բանակցությունների միջոցով վիճելի երեք կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում