Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի երկրի նախագահական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի երկրի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վեցերորդ նախագահ Մամհուդ Ահմադինեջադը առաջադրել է իր թեկնածությունը հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հավելելով, որ նա արդեն գրանցել է իր թեկնածությունը Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Մահմուդ Ահմադինեջադը Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2013 թվականներին։

Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների գրանցման գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա մայիսի 30-ին:

Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։

Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում