Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138567.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հունիսի 2-ին փլուզված բնակելի շենքի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել 7 մարդու:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում էAHaber հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը՝ հավելելով, որ ևս երկու մարդ գտնվում են փլատակներում, որոնց դուրսբերման համար փրկարարական աշխատանքներ են իրականացվում:
«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել յոթ մարդու, նրանցից երկուսի վիճակը ծանր է», - ասել է Գյուլը լրագրողներին՝ նշելով, որ շենքը կառուցվել է 1988 թվականին:
Պատասխանելով փլուզման հնարավոր պատճառների մասին հարցին, նա բացառել է պայթյունի վարկածը՝ հավաստիացնելով, որ դրա մասին վկայող հետքեր չեն գտնվել: