Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկել էր ընկերության լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը, որը օրերս հաջողությամբ ավարտվել է։ Արդյունքում՝ ընկերության լաբորատորիան ստացել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 կարևորագույն ստանդարտի հավատարմագիրը։ Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին։

Հավատարմագրող մարմնի՝ «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից կատարած մանրակրկիտ աուդիտին և նյութերի ուսումնասիրմանը հաջորդեց Երևանի կոնյակի գործարանի հավատարմագրումը՝ կիրառելի առավելագույնը 4 տարի ժամկետով։

Ի լրումն ընկերության լաբորատորիայի գործունեությունը կանոնակարգող տեղական այլ և միջազգային կարգավորումների, վերջերս ստացված հավատարմագիրը գալիս է մեկ անգամ ևս վկայելու նրա կողմից կատարվող հետազոտությունների աներկբա իսկությունը, ճշգրտությունն ու բարձր հավաստիությունը։

Նշենք, որ անկախ հավատարմագրերի ժամկետներից Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան յուրաքանչյուր տարի վերհահավատարմագրվում է պատկան մարմինների կողմից՝ ապահովելով գործունեության կանոնակարգումն ու հետազոտությունների անշեղելի ճշգրտությունը։

«Հետևել ոլորտի ամենախիստ նորմերին և սահմանել որակի նոր նշաձողեր մեզ համար մշտապես եղել է թե՛ մասնագիտական որոնումների, թե՛ առօրյա աշխատանքների ամենապատասխանատու, բայց և ամենահետաքրքիր մասը։ Պետք է ասեմ, որ այս հավատարմագրման գործընթացը, որը մենք նախաձեռնեցինք, ընկերության կողմից որդեգրած «Որակի և անվտանգության» համակարգի գեթ մեկ մասն է, ինչը տարիներ, տասնամյակներ շարունակ երաշխավորում է ARARAT հայկական կոնյակների բացառիկ որակը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիայի ղեկավար, գիտությունների թեկնածու Մարինա Տիրակյանը։

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին