Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել այլ գործընկերների հետ մշակել հեռահար զենք՝ ուժեղացնելու Եվրոպայի պաշտպանունակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է փաստաթղթում, որտեղ ամփոփված են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության և պաշտպանության գերմանաֆրանսիական խորհրդի նիստի արդյունքները։

Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։

«Ֆրանսիան և Գերմանիան գործընկերների հետ միասին կտան երկարաժամկետ, համապարփակ և ներառական համագործակցության մեկնարկը հեռահար զենքի ոլորտում, որը կուղեկցվի Եվրոպայի ռազմարդյունաբերական բազայի ամրապնդմամբ՝ հասնելու մեր ռազմական հնարավորությունների բարելավմանը», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում շեշտը դրվում է Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրի ամրապմդման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես, նշվում է պաշտպանական արտադրության մեջ «կարիքները լրացնելու» և այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

Մայիսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և ավարտել իր եռօրյա այցը Գերմանիա։ Բանակցություններին ընդառաջ՝ Մակրոնը հայտարարել էր, որ Շոլցի հետ հանդիպման արդյունքում կընդունվեն «պատմական որոշումներ», որոնք կնպաստեն «Ուկրաինայի պաշտպանության» նպատակներին հասնելուն, ինչպես նաև «Եվրոպայում պաշտպանության և անվտանգության ապահովման միասնական մեխանիզմի ստեղծմանը»։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ