Հայաստանը պատրաստակամ է խորացնել Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևէ սահմանափակման․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերիայցը Հայաստան վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր և աճող հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների նկատմամբ ոչ միայն անտարբեր չլինելու, այլև դրանց հասցեագրման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Վիզլերը և այստեղ ներկա գտնվող մյուս գործընկերներն այն մարդիկ են, որոնց ջանքերով Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում, ինչի համար շնորհակալ ենք։

Սրա վկայությունն է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից այս այցին ընդառաջ ընդունված Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը, որն անդրադառնում է Հայաստանի համար կարևորություն ունեցող մի շարք հարցերի, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների շարունակական, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման ու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կարևորությանը։

Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, ընդգծում Հայաստան-ԵՄ, Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացման կարևորությունը»,- ասաց Սիմոնյանը։

Հայաստանի ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է բանաձևում ներկայացված տեսլականի մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևիցե սահմանափակման՝քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանական համագործակցություն, դիվանագիտական հարաբերությունների խորացումից մինչև կրթական, գիտական, նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին