ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 21-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության օրակարգին առնչվող հարցերին:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումներին և դրանց հնարավոր անվտանգային ազդեցություններին: ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հայերեն العربية English Español Français Русский

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել

Կառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմանները

«Արարատցեմենտ»-ը մոտ ապագայում լինելու է պետական. Փաշինյան

Կառավարությունը 207 միլիոն 324 հազար դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաքի» ծրագրի շարունակականության համար

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք. Նիկոլ Փաշինյան

Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթում մեկ մարդ է վիրավորվել

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները