ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Արևելյան Ատրպատականի կորպուսի հրամանատարը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի ճշգրիտ վայրը պարզելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Tasnim-ին տված հարցազրույցում Սարդար Աբասկուլիզադեն, որը ղեկավարում է որոնողական գործողությունը, ասել է. «Մի քանի րոպե առաջ ազդանշան է ստացվել դեպքի վայրում գտնվող ուղղաթիռից և անձնակազմի անդամի բջջային հեռախոսից»:
Նա նշել է, որ այս պահին իրենք ամբողջ զինված ուժերի հետ մեկնում են տարածաշրջան՝ հավելելով. «Հուսով եմ, որ լավ լուր կհասցնենք մարդկանց»:
Սարդար Աբբասղուլիզադեհն հայտարարել է, որ զինված ուժերի 30 տոկոսը ներկա է դեպքի շրջանում, և հավելել, որ բանակի բոլոր մարդկային ռեսուրսներն ու տեխնիկան տեղափոխվել է այդ վայր, այնպես որ որոնողական գործողությունը շուտով կավարտվի։
Ուղղաթիռի որոնողական աշխատանքների մանրամասները՝ այստեղ։