Տարածաշրջանային

Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի  ուղղաթիռի գտնվելու վայրը

1 րոպեի ընթերցում

Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի  ուղղաթիռի գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փրկարար ջոկատները պարզել են նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, որը մայիսի 19-ին կոշտ վայրէջք է կատարել։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Tasnim-ը, նախագահ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց տեղափոխող ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը գտնվում է Օզի գյուղի մոտ, որը գտնվում է Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Արասբարանի անտառում:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ տարածքի բարդ ռելիեֆը և մառախլապատ եղանակը խոչընդոտել են փրկարարական աշխատանքներին։

Իրանի պետական ​​հեռուստատեսության հետ հեռախոսազրույցում ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է, որ նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել:

Նախարարը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ։

Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքների մասին՝ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում